ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Միակ իմաստալից գործը հռչակել ենք կերակուրի փնտրտուքն ու բույն շինելը

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Միակ իմաստալից գործը հռչակել ենք կերակուրի փնտրտուքն ու բույն շինելը
14.10.2013 | 11:13

Ապրում ենք հայացքներս գետնին հառած: Կենցաղով ափեափ լեցուն առօրեայում չենք ուզում կամ վախենում ենք մտածել ժամանակի անվերջության, տիեզերքի անսահմանության ու սեփական գաճաճության մասին: Մեզ թվում է, որ այսպես ապահով է ու հանգիստ: Ապրելով մեր փոքրիկ ու սահմանափակ աշխարհում, անջրպետվում ենք անսահմանությունից մեր վախերով՝ ձև ենք անում, որ կա միայն այն աշխարհը, որը տեսնում ենք գետնին հառած մեր հայացքով՝ միակ իմաստալից գործը հռչակելով կերակուրի փնտրտուքն ու բույն շինելը: Ասածս վերացական չէ՝ այս կենսափիլիսոփայությունն իր դրսևորումն ունի մեր քաղաքական մտածողության մեջ, քանի որ այսպես ապրելով մշտապես հովանավորի կարիքն ենք ունենում ու պատրաստ ենք հնազանդվել նրան, միայն թե երկրային վտանգներին ու տիեզերքին դեմ-հանդիման միայնակ չմնանք: Արհեստականորեն այսպես սահմանափակելով սեփական տեսադաշտն այնքան ենք խեղվել, որ անկեղծորեն չենք հասկանում, որ իրականում սարսափելին ոչ թե անսկիզբ անվերջությունն է, այլ որովայնի պահանջմունքով արդարացվող վախի նեղմտությունը: Թերևս սրա առարկայական դրսևորումներից մեկն էլ այն էր, որ Արարատյան թագավորությունը երբեք ջանք չի գործադրել դեպի ծով ելք ստանալու և ծովով աշխարհին կապվելու համար:

Դիտվել է՝ 3728

Մեկնաբանություններ